Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական ճամբարում ամառային արձակուրդները վայելելած երեխաներն այսօր վերադարձան տուն՝ հետաքրքիր հանգստի հերթը զիջելով 7-13 երեխաների երկրորդ հերթափոխին

05.08.2021

Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական ճամբարում ամառային արձակուրդները վայելելած երեխաներն այսօր վերադարձան տուն՝ հետաքրքիր հանգստի հերթը զիջելով 7-13 երեխաների երկրորդ հերթափոխին:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ՝ երեխաների անվտանգ փոխադրումն ու վերադարձը կազմակերպվել է հարմարավետ ավտոբուսներով, ոստիկանության ծառայողների, մարզպետարանի ոլորտային ստորաբաժանման ղեկավարի և բուժաշխատողների ուղեկցությամբ:
Ճամբարականների անվտանգության համար մարզպետարանը նաև անվճար թեստավորում և այլ անհրաժեշտ բուժզննում է կազմակերպել:
Խմբի 125 երեխաները Ծաղկաձորում հանգիստը կվայելեն մինչև օգոստոսի 24-ը:
ՀՀ կառավարության, ՏԿԵ նախարարության և Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական ճամբարում այս տարի իրենց ամառային արձակուրդներն անցկացրեցին Արագածոտնի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 300 երեխաներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52