Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ « ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը

04.08.2021

Արագածոտնի մարզպետարանի դահլիճում այսօր կայացավ « ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը, որին մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՖՖ Արագածոտնի մարզի ներկայացուցիչ Նարեկ Էլոյանը, մասնակցության հայտ ներկայացրած համայնքների ղեկավարները և ֆուտբոլային թիմերի ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասաց. «Արագածոտնի մարզում ֆուտբոլային մրցաշար կազմակերպելու գաղափարը վաղուց կար: Մենք նպատակ ունենք ավելի առողջ և սպորտային հասարակություն ունենալ, ինչի համար կարևոր է ոչ միայն ֆուտբոլը, այլ նաև նաև մասսայական սպորտը մեր բնակչության շրջանում ավելի շատ տարածելը: Այս մրցաշարի կանոնակարգում չենք սահմանել տարիքային վերին սահման, որպեսզի հնարվորինս շատ մասնակիցներ հնարավություն ունենան դրանում ներգարվվելու: Այս միջոցառումը նպատակ ունի նաև կապուղի հանդիսանալ մարզի տարբեր շրջանների, տարբեր համայնքների բնակիչների միջև՝ հնարավորություն տալով ծանոթանալ, ճանաչել ու շփվել միմյանց հետ: Կարծում եմ շատերդ տեղյակ եք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Արագածոտնի մարզում ֆուտբոլի խաղադաշտեր են կառուցվել, որտեղ էլ կանցկացվեն այս մրցաշարի հանդիպումները: Մենք նպատակ ունենք նաև այս միջոցառումը ավանդույթ դարձնելու և մրցաշարն ամեն տարի կազմակերպելու: Գիտեք, որ մարզի մի շարք դպրոցներում ունենք վերանորոգված և վերանորոգվող մարզադահլիճներ: Սպորտային կյանքը մարզում ակտիվացնելու նպատակով՝ գաղափար ունենք հաջորդ տարիներին վոլեյբոլի և բասկետբոլի մարզային առաջնություններ ևս անցկացնել»:

Վիճակահանության արդյունքում՝ մասնակցության հայտ ներկայացրած 32 թիմերը կմրցեն հետևյալ հաջորդականությամբ`

 Օգոստոսի 9

✅15:30` Սասունիկ-Արտաշավան /Ոսկեվազի խաղադաշտում/
✅17:00` Ներքին Բազմաբերդ-Թալին /Ոսկեվազի խաղադաշտում/
✅18:30` Նոր Արթիկ - Ղազարավան /Ոսկեվազի խաղադաշտում/

Օգոստոսի 10
✅17:00` Արագածավան-Արագած /Արագածավանի խաղադաշտում/
✅18:30` Կաթնաղբյուր-Նոր Ամանոս /Արագածավանի խաղադաշտում/
✅17:00` Մելիքգյուղ-Աշնակ /Կարբիի խաղադաշտում/
✅18:30` Դաշտադեմ- Օշական /Կարբիի խաղադաշտում/

Օգոստոսի 11
✅17:00` Բյուրական-Աշտարակ /Ոսկեվազի խաղադաշտում/
✅18:30` Կոշ-Ալագյազ /Ոսկեվազի խաղադաշտում/
✅17:00` Ծաղկահովիտ-Մաստարա /Թալինի խաղադաշտում/
✅18:30` Ագարակ-Ուշի /Թալինի խաղադաշտում/

Օգոստոսի 12

15:30՝ Կարբի- Ուջան /Օշականի խաղադաշտում/

✅17:00` Ոսկեվազ - Բազմաղբյուր /Օշականի խաղադաշտում/
✅18:30` Ագարակավան-Ապարան /Օշականի խաղադաշտում/
✅17:00` Արտենի-Փարպի /Կարբիի խաղադաշտում/
✅18:30` Ներքին Սասնաշեն- Օհանավան /Կարբիի խաղադաշտում/

Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 15:00-ին, Ոսկեվազի խաղադաշտում:

 Բոլոր թիմերին հաջողություն և հաղթանակ ենք մաղթում:

Մրցաշարը կազմակերպում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը՝  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52