Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադայում Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Հարությունյանը, քիմիա առարկայից ունեցած իր բացառիկ գիտելիքների շնորհիվ, նվաճել է բրոնզե մեդալ

03.08.2021

Ճապոնիայում Հայաստանի ներկայացուցիչները օլիմպիադաներում մեդալներ են նվաճել ինչպես սպորտի, այնպես էլ կրթության ոլորտում:
Քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադայում Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Հարությունյանը, քիմիա առարկայից ունեցած իր բացառիկ գիտելիքների շնորհիվ, նվաճել է բրոնզե մեդալ:
Տիգրանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գիտելիքը, աշխատասիրությունն ու ձգտումն են այն ճիշտ ճանապարհը, որը տանում է դեպի մեծ հաջողություններ:
Կեցցե՛ս Տիգրան, հպարտանում ենք քեզնով: Վստահ ենք, որ հաջորդիվ ոսկե ձեռքբերումներ ես ունենալու:
Շնորհավորում ենք Տիգրան Հարությունյանին, նրա ուսուցիչներին և ծնողներին:
Քիմիա առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է 2021 թ. հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը՝ ԵՊՀ-ում, առցանց տարբերակով /կազմակերպման վայր՝ Ճապոնիայի Օսակա քաղաք/:
Օլիմպիադային մասնակցել են 79 երկրի 309 աշակերտ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52