Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի 7-13 տարեկան 250 երեխա ամառային հանգիստը կանցնակցնի Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական ճամբարում:

17.07.2021

Արագածոտնի մարզի 7-13 տարեկան 250 երեխա ամառային հանգիստը կանցնակցնի Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական ճամբարում:
Առաջին հերթափոխին գրանցված 125 երեխաները, մարզպետարանի հատկացրած հարմարավետ ավտոբուսներով, այսօր ուղևորվել են հանգստավայր: Կորոնավիրուսային համավարակի պայմաններում ճամբարականների անվտանգությունն ապահովելու համար մարզպետարանը անվճար թեստավորում և այլ անհրաժեշտ բուժզննում է կազմակերպել:
Երեխաների անվտանգ ուղևորությունն ապահովելու համար, մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ, նրանց ուղեկցում էին բուժաշխատողներ, ոստիկանության ծառայողներ և մարզպետարանի՝ ոլորտի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը:
Խմբի 125 երեխաները Ծաղկաձորում ամառային հանգիստը կվայելեն մինչև օգոստոսի 5-ը, որից հետո ամառային հանգստի կուղևորվի Արագածոտնի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների երկրորդ հերթափոխը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, ՏԿԵ նախարարության և Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 18:06:47