Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2021

 « Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին». ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ|հոդված 2|

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛ րտ քաղաքացիներ, Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ,

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:

Սահմանադրությունը մեր իրավական համակարգի հիմքն է, ուստի արդար ու իրավական երկիր դառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության և ժողովրդի առջև բոլորս ունենք պարտավորություն հարգել Սահմանադրությամբ ամրագրված արժեքներն ու չշեղվել դրա գաղափարների շրջանագծից:

ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ Հայաստանի Հանրապետությանը խաղաղություն և առաջընթաց եմ ցանկանում, որին հասնելու համար կարևոր է յուրաքանչյուրիս նվիրումը մեր աշխատանքին ու մեր երկրին: Լինենք միասնական ու գործենք բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահի, հանուն մեր երկրի շենացման ու զարգացման: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56