Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհավորել է բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա առթիվ

21.06.2021

Թանկագի՛ն բուժաշխատողներ, առողջապահության համակարգի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:

Ամեն օր, հատկապես համավարակի ու 44-օրյա պատերազմի պայմաններում, ձեր անդադար ու անտրտունջ աշխատաքին, ամեն հիվանդի ու վիրավորի կյանքի ու առողջության համար ձեր անձնուրաց պայքարին բոլորս ականատես ենք:

Ես ցանկանում եմ՝ ըստ արժանվույն գնահատենք այն նվիրումը և հոգատարությունը, որը ցուցաբերում են բուժաշխատողները հանուն մեր բոլորի առողջության:

Մեկտեղելով մեր ջանքերն ու կարողությունները՝ մենք ստեղծելու ենք էլ ավելի լավ առողջապահական համակարգ, որպեսզի Հայաստանում բուժաշխատողը թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես և թե՛ աշխատանքային պայմանների տեսանկյունից առավելագույն բավարարված լինի:

Կարծում եմ, անվիճելի է, որ մեր բուժաշխատողներն ունեն բարձր մասնագիտական գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ, որոնք լիարժեք կիրառելու և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու համար բուժաշխատողին առաջին հերթին պետք է ապահովել համապատասխան ռեսուրսներով:
Այս նպատակով նախորդ 3 տարիների ընթցաքում Արագածոտնի մարզում առողջապահական ոլորտի մի շարք բարեփոխումներ են իրականացվել, բայց խոշոր ծրագրերն առջևում են. Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնները,  Ծաղկահովիտի առողջության կենտրոնը ընդգրկված են վերակառուցման ու հիմնանորոգման ծրագրերում, որոնց աշխատանքները շուտով կմեկնարկեն:

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր ու բուժակներ, սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ, ես, իրապես, շնորհակալ եմ ձեզ: Ձեր բարեխիղճ ու սրտացավ աշխատանքը մշտապես գնահատվելու է:

Ցանկանում եմ՝ լինեք առողջ, երջանիկ ու հաջողակ: Խաղաղ աշխատանք, մասնագիտական ու անձնական բազում հաջողություններ եմ մաղթում:

Հ.Գ. Լուսանկարը՝ 31.03.2021թ.
( «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, հիմնանորոգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված, ռենտգեն կաբինետի բացման առթիվ ԲԿ կատարած այցից) 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56