Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր Ամանոս համայնքում մանկապարտեզ է բացվել

01.06.2021

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնքում մանկապարտեզ է բացվել:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր այցելել է Նոր Ամանոս համայնք, մանկապարտեզի բացման առթիվ շնորհավորել է համայնքի բնակիչներին, ապա համայնքի ղեկավար Վահրամ Ավետիսյանի հետ շրջել է նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, կատարված աշխատանքներին:
Բացման ժապավենը կտրելու պատիվը վստահվել է համայնքի փոքրիկ բնակիչներից մեկին:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 33.7 մլն դրամ է: 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի կարիքների համար նաև ֆոտովոլտային կայան է տեղադրվելու:
Մանկապարտեզը հիմնվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:
Հետխորհրդային տարիներից Նոր Ամանոս համայնքում մանկապարտեզ չի գործել, ծնողները երեխաների առօրյան կազմակերպել են տանը: Երկարատև դադարից հետո համայնքի փոքրիկներն այսուհետ կրկին հնարավորություն կունենան ժամանցային ու զարգացնող խաղեր խաղալ, հասակակիցների հետ շփվել հարմարավետ և բարեկարգ մանկապարտեզում:
Մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա շուրջ 50 երեխա, որոնցից ավելի քան երեք տասնյակը նորամուտը տոնեց այսօր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06