Նորություններ
Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնվել հետմահու շնորհված պետական պարգևները
03.05.2021
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
Իսրայել Գևորգի Կարապետյանը /Ոսկեթաս համայնք/
Համլետ Կարենի Մեխակյանը /Կոշ համայնք/
Գևորգ Գրիգորի Գևորգյանը /Ոսկեվազ համայնք/
Հարություն Վաչագանի Մելքոնյանը /Օշական համայնք/
Արտակ Սերոբի Սարգսյանը /Աշտարակ համայնք/
Գոռ Սեյրանի Թումանյանը /Աշտարակ համայնք/
Պատվական Արամի Ենգոյանը /Աշտարակ համայնք/
Վահե Սարգսի Սարգսյանը /Աշտարակ համայնք/
Գուրգեն Միքայելի Ավետիսյանը /Աշտարակ համայնք/
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, համայնքների ղեկավարների և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչների հետ այցելել է հերոսների բնակարաններ, նրանց ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
Անմահացած զինծառայողների հարազատները մարզպետի հետ զրույցում պատմել են իրենց զավակների սխրանքների, հայրենիքին ու ծառայությանը նվիրվածության, նախասիրությունների ու որդիների այն նպատակների մասին, որոնք իրենք նախաձեռնել են իրագործել:
Մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոնարհումն ու զորակցությունն է հայտնել նահատակների ընտանիքներին, նշելով, որ, մարզպետարանը և ինքն անձամբ, գործուն կերպով կաջակցեն այդ նպատակների իրագործմանը, այդ ու բոլոր այլ հարցերում կլինեն հերոսների ընտանիքների կողքին:
Հ.Գ. Մարզի զոհված հերոսների ընտանիքներին այցելությունները կլինեն շարունակական: