Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսի 1-ը Աշխատանքի օրն է

01.05.2021

Մայիսի 1-ը Աշխատանքի օրն է:
Թիմային աշխատանքում անհատների ցուցաբերած ջանքերն ու նվիրումն են ձեռքբերումների, զարգացման ու առաջընթացի երաշխիքը: Յուրաքանչյուրի գործադրած եռանդով ու սրտացավ աշխատանքով են կառուցվում դեպի ավելի բարեկեցիկ, շեն, տնտեսապես կայացած ու հզոր երկիր տանող ճանապարհները:
Արդար աշխատանքով, քարը քարին դնելով, աշխատող մարդուն գնահատելով, սրտացավ աշխատանքը խրախուսելով՝ մենք կարող ենք զարգացման նոր հեռանկարներ բացահայտել:
Աշխատանքի օրվա ընձեռած հնարավորությունն օգտագործելով՝ ցանկանում եմ կրկին երախտիքս արտահայտել Արագածոտնի մարզպետրանի, մարզի համայնքների, մարզային պետական ու մասնավոր բոլոր կազմակերպությունների այն աշխատակիցներին, ովքեր իրենց գործունեությամբ ու աշխատանքով համախմբված են Արագածոտնի մարզի շենացման գաղափարի շուրջ:
Աշխատասիրությունն ու աշխատավորների համերաշխությունը գովաբանող այս խորհրդանշական օրվա՝ Մայիսի 1-ի առթիվ բոլոր աշխատավորներին արգասաբեր աշխատանք ու նորանոր նվաճումներ եմ մաղթում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52