Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հհիմնանորոգվել է Արտենիի հիմնական դպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները:

26.04.2021

Արագածոտնի մարզի դպրոցների շենքային և գույքային պայմանների բարեկարգման՝ Արագածոտնի մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ամբողջովին հիմնանորոգվել է Արտենիի հիմնական դպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները:
Աշխատանքների ընդհանուր արժեքը 16մլն դրամ է, որը հատկացրել է Արագածոտնի մարզպետարանը՝ ֆինանսական միջոցների նպատակային և բարեխիղճ տնօրինման արդյունքում գոյացած խնայողություններից:
Արդյունքում ՝
✅ Հնամաշ, կաթկթող և կոտրված ազբոշիֆերից պատրաստված տանիքն ամբողջությամբ փոխարինվել է բոլորովին նոր թիթեղյա գունավոր տանիքով: Վերանորոգված տանիքի մակերեսը 898քմ է:
✅ Կոտրված, փայտյա 18 պատուհան փոխարինվել են նոր ջերմամեկուսիչ պատուհաններով:
✅ Կատարված աշխատանքով ամբողջությամբ լուծվել է դպրոցի տանիքի և պատուհանների հարցը:
Արտենիի հիմնական դպրոց է հաճախում 97 աշակերտ:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են իրականացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմանված հսկողությունը: Խնայված միջոցները կրկին ուղղվելու են դպրոցներում շինարարական աշխատանքներ, աշակերտական և մարզական գույքի ձեռքբերման ծրագրեր իրականացնելուն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52