Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում 45.000 ծառ է տնկվել

25.04.2021

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված համապետական ծառատունկին «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառապետության տարածքում տնկվեց 30.000 տնկի: Ավելի քան 1000 մարդ մասնակցեց Բյուրականի անտառապետության տարածքում 10հա նոր անտառի հիմնման աշխատանքներին:
Արագածոտնի մարզպետարանի անձնակազմը, մարզպետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, մասնակցեց Բյուրականի անտառապետության տարածքում 10հա նոր անտառի հիմնման աշխատանքներին:
Համապետական ծառատունկին մասնակցելու նպատակով Արագածոտնի մարզում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ իրենց ղեկավարած գերատեսչությունների աշխատակիցների հետ:
Արագածոտնի մարզում համապետական ծառատունկին գործուն մասնակցություն ունեցան նաև Արագածոտնի անտառտնտեսության, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության, ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային վարչության, Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի, մարզի բուժհիմներկների, ուսումնական հաստատությունների, Ջրային կոմիտեի Արագածոտնի մարզային ստորաբաժանման, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմը և իրենց աշխատակիցները: Ծառատունկին ներգրավված էին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ, ուսանողներ և այլ անձինք:
Համապետական ծառատունկին մարզի 53 համայնքներում ՏԻՄ-երի, մարզային կառույցների աշխատակիցների և բնակիչների մասնակցությամբ տնկվեց կաղնու, հացենու, թխկիի, ընկուզենու, խնձորենու, տանձենու ևս 15.000 ծառ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52