Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական բյուջեով կվերակառուցվի Թալինի բժշկական կենտրոնը

22.04.2021

Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզպետարնի ենթակայությամբ գործող Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848քմ):

Արդիականացումից հետո բուժհաստատությունը կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար:
Կիրականացվեն նաև բարեկարգման աշխատանքներ. կկառուցվի կաթսայատուն և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում՝ նոր դիահերձարան:

 

Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման համար պետական բյուջեից կտրամադրվի շուրջ 1.5 մլրդ ՀՀ դրամ:
Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի:
Թալինի բժշկական կենտրոնը ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գծով սպասարկում է մարզի 23 բնակավայրի շուրջ 13500 բնակչի, իսկ ստացիոնար և շտապօգնության ծառայության գծով՝ Թալինի տարածաշրջանի բոլոր 41 բնակավայրերի շուրջ 40.000 բնակչի:

Ավելին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56