Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհավորել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ

16.04.2021

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի հարգելի՛ ծառայողներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Գնահատանքի է արժանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում ոստիկանության աշխատակիցների ամենօրյա սրտացավ ու նվիրված ծառայությունը:Հարգել օրենքը, հարգել ոստիկանին ու ոստիկանի համազգեստը. միայն այսկերպ մենք կկարողանանք լինել օրինական երկիր և իրավական պետություն:

Երբ մեր երկիրը պատերազմում էր, ոստիկանության ծառայողները կրկին ապացուցեցին, որ քաղաքացիների պաշտպանության գործն իրենց համար լոկ աշխատանք չէ, այլ հայրենանվեր առաքելություն: Կազմավորելով հայրենիքի պաշտպանության ջոկատներ, մեր խիզախ ոստիկանները դարձան զինվոր ու կանգնեցին զինվորի կողքին: Երախտապարտ եմ ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, ովքեր մեկնեցին մարտի դաշտ ու պաշտպանեցին մեր երկիրը և երախտապարտ եմ նաև նրանց, ովքեր ամուր պահեցին թիկունքը:

Խոնարհվում եմ անձնվիրաբար կռված ու հերոսաբար զոհված մեր ոստիկան ընկերների հիշատակի, նրանց ընտանիքների առջև: Հավերժ երախտապարտ ենք ձեզ:

Ոստիկանության համակարգի սիրելի՛ ծառայողներ, բարձր գնահատելով ձեր անձնուրաց ծառայությունը, բազմաթիվ մասնագիտական և անձնական հաջողություններ եմ մաղթում:

 

Լուսանկարը՝ արխիվային /2019թ., ծառատունկ, Աշտարակ/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56