Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող Ծաղկահովիտի առողջության կենտրոնը նոր շենք կունենա. կկառուցվի նոր առողջության կենտրոն

16.04.2021

Արագածոտնի մարզում պետական բյուջեի շրջանակներում կկառուցվի Ծաղկահովիտի առողջության կենտրոնը: Պետական ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև կենտրոնի բարեկարգումը: Այն հագեցած է լինելու նորագույն սարքավորումներով և ապահովելու է պացիենտների հարմարավետ և որակյալ բժշկական օգնությունը:

Հիվանդանոցային մասնաշենքը լինելու է երկհարկանի, ունենալու է 5 ստացիոնար, անհետաձգելի բուժօգնության 3 և ցերեկային ստացիոնար 1 մահճակալ:

Առաջին հարկում նախատեսվում է ունենալ շտապօգնության ընդունարան` 3 տեղանոց անհետաձգելի բուժօգնության ինտենսիվ թերապիայի սրահով: Ընդունարանի կազմի մեջ ներառված է նաև հետազոտման սենյակ և գիպսային վիրակապարան:
Երկրորդ հարկում տեղակայվելու է ընդհանուր բուժական բաժանմունքը՝ 5 մահճակալ, ցերեկային ստացիոնար՝ 1 մահճակալ և վիրահատական բլոկը, որի ստորաբաժանումները գոտիավորված են և ապահովելու են կապ վիրասրահի հետ և հետվիրահատական ինտենսիվ բուժման երկտեղանոց հիվանդասենյակի, անեսթեզիոլոգի սենյակի միջև։

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն ամռանը և կտևեն շուրջ 2 տարի:

Ծաղկահովիտի առողջության կենտրոնը սպասարկում է մարզի 22 բնակավայրի շուրջ 14000 բնակչի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56