Նորություններ
Արագածոտնի մարզում կտնկվի 7000 ծառ
15.04.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել են «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․
100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին Արագածոտնի մարզում, կարող են դիմել Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն /հեռ. 0232-3-30-25/ ։