Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եղբայրական եզդի ժողովուրդն այսօր նշում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը

14.04.2021

Եղբայրական եզդի ժողովուրդն այսօր նշում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը:
Թանկագի՛ն եզդի քույրեր ու եղբայրներ, ազգային խորհրդանշական օրվա առթիվ ձեզ շնորհավորում, արևշատություն, առողջություն, բարօրություն, երջանկություն և խաղաղություն եմ ցանկանում:

Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ գնահատանքս հայտնել Հայաստանի ու Արցախի անվտանգության համար մղվող պայքարում ներգրավված բոլոր եզդիներին: Խոնարհվում եմ արիաբար կռված և հանուն խաղաղության նահատակված բոլոր եզդի եղբայրների հիշատակի, նրանց ընտանիքների առջև:

Արագածոտնի մարզի ջերմ ու արևոտ երկնքի տակ բնակվող հայերի և եզդիների օրինակով ականատես եմ մեր ժողովուրդների բարեկամությանն ու համերաշխությանը: Ցանկանում եմ, որ մեկմեկու նկատմամբ ստեղծված հարգանքի ու հոգատարության մթնոլորտը երբևէ չխաթարվի:

Ամենայն բարիք եմ մաղթում:

Լավագույն մաղթանքներով՝
Արագածոտնի մա 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56