Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

07.04.2021

Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք, քույրեր և աղջիկներ,
Սրտանց և լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Դեռևս չկա բացահայտված մեկ այլ երևույթ, որը կկարողանա համեմատվել մայրական սիրո, մոր կամեցողության, նվիրվածության ու հոգատարության հետ: Մոր պատկերով է աշխարհին հաղորդվում գեղեցկությունը, նրբությունն ու բարությունը:
Մեր նուրբ ու միաժամանակ հզոր մայրեր, ձեր ներկայությունն է տունն իրար վրա խնամքով շարված աղյուսներից դարձնում ընտանեկան օջախ, ձեր շուրթերից շշնջացող աղոթքներն ու խորհուրդներն են զավակների համար հարթում լուսավոր կյանքի ուղին:
Ցանկանում եմ որ բոլոր կանայք լինեն առողջ, փայլեն կանացի հմայքով ու երջանկությամբ, շրջապատված լինեն ընտանեկան ջերմությամբ և սիրով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34