Նորություններ
Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը
02.04.2021

« Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը:
Հավերժ փառք խաղաղության համար մղվող պայքարում իրենց կյանքի գնով հայրենիքն անսասան ու մեր երկրի սահմաններն անառիկ պահած բոլոր հերոսներին:
Մեր հերոսները պատվով ու քաջաբար կռվել են մեր երկրի ապագայի համար, ինչն ավելի է պարտավորեցնում ամենքիս շենացնել մեր ու մեր հերոսների հայրենիքը:
Խոնարհվում եմ զոհվածների հիշատակի, պատերազմի բոլոր մասնակիցների ու նրանց ընտանիքների առջև:
--------------------------------------------------------------------
Հարգանքով ու խոնարհումով՝
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան » :