Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի բժշկական կենտրոնում ամբողջությամբ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է վերազինվել ռենտգեն հետազոտության կաբինետը

01.04.2021

Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բարեկարգման աշխատանքների հերթական ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է վերազինվել ռենտգեն հետազոտության կաբինետը:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կաբինետի բացման առթիվ այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն, տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ շրջել է նորաբաց կաբինետում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոսքում կարևորել է բնակիչներին բժշկական որակյալ ծառայություններ մատուցելու դերը, ապա ընդգծել, որ Աշտարակի բժշկական կենտրոնում նկատելի դրական փոփոխությունները ողջ անձնակազմի թիմային աշխատանքի արդյունքն է: Նա վստահեցրել է, որ շարունակաբար կենտրոնի աշխատանքային պայմանները էլ ավելի են բարելավվելու, որպեսզի բնակիչները այստեղ մտնեն վստահությամբ և հեռանան գոհ ու լիարժեք առողջացած:
Նախկին կաբինետը կառուցման օրվանից չէր վերանորոգվել, գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, հետազոտություններն իրականացվում էին 1970-1980-ական թվականների հնամաշ սարքավորմամբ: Այժմ արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր տեխնիկական պայմանները, առկա է թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից ապարատ:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 70մլն դրամ է: Սարքավորումը տրամադրվել է Առողջապահության նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցներով՝ Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Աշտարակ ԲԿ-ն սպասարկում է մարզի շուրջ 70.000 բնակչի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14