Նորություններ
Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնվել հետմահու շնորհված պետական պարգևները
30.03.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի և ՏԻՄ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
Արմեն Դավիթի Կարապետյանը /Ապարան համայնքի Շենավան բնակավայր/
Սևակ Արթուրի Ալեքսանյանը /Ապարան համայնքի Արագած բնակավայր/
Աբրահամ Հովսեփի Կարապետյանը /Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայր/
Հակոբ Արթուրի Քարտաշյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
Դավիթ Աթիկի Ավոյանը /Զարինջա համայնք/
Վարդգես Սեդրակի Ղազարյանը /Զովասար համայնք/
Պողոս Բաղդասարի Բաղդասայանը /Կաթնաղբյուր համայնք/
Սասուն Տիգրանի Հայրապետյանը /Ներքին Բազմաբերդ համայնք/
Ռոման Արմենի Փոթոյանը /Աղձք համայնք/
Ներսես Արթուրիկի Ներսիսյանը /Ոսկեհատ համայնք/
Սերգեյ Վարդանի Իսկանդարյանը /Օշական համայնք/
Ռոբերտ Վարազդատի Բարսեղյանը /Աշտարակ համայնք/
Գևորգ Սարգսի Նազարյանը /Աշտարակ համայնք/
Զինծառայողների հարազատների հետ զրույցում մարզպետ Դավիթ Գևորգյանը բարձր գնահատելով հերոսների անմնացորդ նվիրումը հայրենիքի պաշտպանությանը՝ իր զորակցությունն է հայտնել հերոսների ընտանիքներին և ասել.
- Բնության մեջ չկա ու չի կարող լինել ավելի մեծ ցավ քան զավակի կորուստն է: Ձեր կորստի վիշտը բոլորինս է և դուք ոչ մի պարագայում մենակ չեք լինելու: Ես անձամբ՝ թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես մարդ, ցանկացած հարցում մշտապես ձեր կողքին եմ լինելու: Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք նորից ապրելու և ապրենք ու գործենք այնպես, որ արժանի լինենք մեր հերսների սխրանքներին:
Հավերժ փառք ու խոնարհում:
Հ.Գ. Մարզպետի այցերը մարզի զոհված հերոսների ընտանիքներին կլինի շարունակական: