Նորություններ
Հիմնանորոգվել է Հացաշենի հիմնական դպրոցի տանիքը, վերանորոգվել են սանհանգույցները, բարելավվել է ջրամատակարարումը
11.03.2021
Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ ամբողջովին հիմնանորոգվել է Արագածոտնի մարզի Հացաշենի հիմնական դպրոցի տանիքը, վերանորոգվել են սանհանգույցները, բարելավվել է ջրամատակարարումը :
Աշխատանքների ընդհանուր արժեքը 21մլն դրամ է, որը հատկացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը՝ ֆինանսական միջոցների նպատակային և բարեխիղճ տնօրինման արդյունքում գոյացած խնայողություններից:
Արդյունքում`
✅ Կոտրտված և կաթկթող ազբոշիֆերից պատրաստված տանիքն ամբողջությամբ փոխարինվել է բոլորովին նոր թիթեղյա տանիքով: Վերանորոգված տանիքի մակերեսը 900քմ է:
✅ Վերանորոգվել է 2 սանհանգույց, տեղադրվել են մեկական տոննա տարողությամբ ջրի 2 տարաներ /բաքեր/ և պոմպեր, թարմացվել են նորոգման կարիք ունեցող ջրագծերը: Շինարարական աշխատանքների ընթացքում փոխարինվել են նաև երեքական դռներ և պատուհաններ:
✅ Հացաշենի հիմնական դպրոց է հաճախում 44 աշակերտ:
2021թ. ընթացքում ևս խնայված միջոցներից մարզի դպրոցներում շինարարականև գույքի ձեռքբերման ծրագրեր իրականացնելու նպատակով, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են իրականացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմանված հսկողությունը: