Նորություններ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորանքի խոսքը Կանանց միջազգային օրվա առթիվ
08.03.2021

Թանկագի՛ն կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Գարնանային միամսյակը ևս մեկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սերը, հարգանքը, երախտագիտությունն ու հիացմունքը: Ձեր հագեցած աշխատանքային օրվա և առօրյա հոգսերի հետ մեկտեղ դուք երբեք չեք դադարում լինել հոգատար մայր ու սիրող կին:
Մեր պատմության բոլոր ժամանակներում կանայք աչքի են ընկել արիությամբ, հայրենասիրությամբ և նույն ոգով էլ դաստիարակել են իրենց զավակներին: Ես խոնարհվում եմ հերոսածին մայրերի, մեր հերոսների տատիկների, քույրերի ու դուստրերի առջև:
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր ու աղջիկներ ձեր սրտերում մշտապես սեր, խաղաղություն ու ներդաշնակություն թող լինի, թող կյանքում ձեզ միշտ բարին ուղեկցի, միշտ լինեք սիրված և գեղեցիկ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, անձնական ու աշխատանքային բազմաթիվ հաջողություններ:
--------------------
Նկարը՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ. «Արևելյան ծաղիկներ» 1916թ.