Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնվել հետմահու շնորհված պետական պարգևները

05.03.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:


Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու « Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝


Սևակ Հենրիկի Սահակյանը /Թալին համայնք/
Զոհրաբ Աբրահամի Կիրակոսյանը /Աշնակ համայնք/ Կարեն Յուրիկի Պետրոսյանը /Ներքին Սասնաշեն համայնք/
Լեռնիկ Լևիկի Մխիթարյանը /Նոր Արթիկ համայնք/
Վարազդատ Լևիկի Հովհաննիսյանը/Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
Բաբկեն Արթուրի Պետրոսյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
Ղուկաս Սամվելի Պողոսյանը /Արագածավան համայնքի Արտենի բնակավայր/
Աբրահամ Արտաշեսի Բարնջյանը /Արագածավան համայնքի Արտենի բնակավայր/
Աբրահամ Գևորգի Սադոյանը /Կոշ համայնք/
Ռաֆիկ Քրիստաֆորի Գասպարյանը /Արուճ համայնք/
Խաչիկ Պարույրի Բոցինյանը /Աշտարակ համայնք/
Վարդան Գրիգորի Նորվարդյանը /Աշտարակ համայնք/
Սեյրան Սրապի Ղարիբյանը /Աշտարակ համայնք/
Կարեն Սերյոժայի Ծատրյանը /Աշտարակ համայնք/
Գոռ Վիգենի Մանուկյանը /Ապարան համայնք/
Վահրամ Տիգրանի Խաչատրյանը /Ապարան համայնք/
Վահագն Աշոտի Սարգսյանը /Ապարան համայնք/
Վահրամ Գեղամի Հովհաննիսյանը /Ապարան համայնք/
Վահե Ներսեսի Աղաբաբյանը /Ապարան համայնքի Վարդենիս բնակավայր/
Պողոս Արտյոմի Սարգսյանը /Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայր/
Հովիկ Լյովայի Խաչատրյանը /Սասունիկ համայնք/
Իսահակ Արթուրի Ղարիբյանը /Սասունիկ համայնք/


2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝


Միհրան Գագիկի Հարությունյանը /Մաստարա համայնք/
Հովհաննես Մասիսի Մկրտչյանը /Վերին Բազմաբերդ համայնք/
Վահե Էդիկի Վարդանյանը /Նոր Եդեսիա համայնք/
Երվանդ Արտյոմի Հովհաննիսյանը /Ավան համայնք/
Սերյոժա Հայրապետի Փանոսյանը /Ապարան համայնք/
Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը /Աշտարակ համայնք/


2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիություն» մեդալով է պարգևատրվել՝


Գևորգ Վանիկի Ասատրյանը /Աշտարակ համայնք/


Զինծառայողների հարազատների հետ զրույցում մարզպետ Դավիթ Գևորգյանը կարևորել է այն գաղափարը և սերը հայրենիքի հանդեպ, հանուն որի հերոսները չեն խնայել իրենց կյանքը: Նա ընդգծել է, որ հայրենիքի պաշտպանության մարտերում արիաբար ընկած մեր հերոսների հիշատակը մշտապես բոլորի սրտերում և հոգիներում է լինելու, և ոչ մեկ, ոչ մի պարագայում չի մոռանալու նրանց սխրանքը:
Մարզպետն իր զորակցությունն է հայտնել նահատակների ընտանիքներին և հավաստիացրել, որ մշտապես լինելու է նրանց կողքին և աջակցելու է խնդիրների լուծմանը:


Հավերժ փառք ու խոնարհում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19