Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Արագածոտնի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքը, ձեռք է բերվել աշակերտական գույք

04.03.2021

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հիմնանորոգվել է Արագածոտնի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքը, ձեռք է բերվել աշակերտական գույք:
Աշխատանքների ընդհանուր արժեքը 6մլն 740 հազար դրամ է, որը հատկացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը՝ ֆինանսական միջոցների նպատակային և բարեխիղճ տնօրինման արդյունքում գոյացած խնայողություններից:
Արդյունքում`
✅Կոտրտված և կաթկթող հնամաշ տանիքը փոխարինվել է ամբողջովին նոր թիթեղյա տանիքով
✅Թիվ 2-րդ մասնաշենքի վերանորոգված տանիքի մակերեսը՝ 600 քմ, որով ամբողջությամբ լուծվել է Ակունքի միջնակարգ դպրոցի տանիքի հարցը
✅Անձրևն ու ձյունն այլևս չեն խաթարի Ակունք համայնքի դպրոց հաճախող 99 աշակերտների դասապրոցեսը
✅Ձեռք է բերվել 25 աշակերտական սեղան և 50 աթոռ
2021թ. ընթացքում ևս խնայված միջոցներից նախատեսվում է իրականացնել բարեկարգման ծրագրեր:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են իրականացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմանված հսկողությունը՝ խնայված միջոցները դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավմանն ուղղելու նպատակով: Բացի շինարարական աշխատանքներից, այս տարինախատեսվում է իրականացնել նաև դպրոցներին անհրաժեշտ գույքի ձեռքբերման ծրագիր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19