Նորություններ
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագիրը հայտարարում է ՕՐԳԱՆԱԿԱՆ գյուղատնտեսական նախագծերի աջակցության երկրորդ և վերջին հայտամրցույթը
12.02.2021
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման
նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ նախագծերի աջակցության երկրորդ և վերջին հայտամրցույթը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:
Ծրագրի իրականացման ժամկետը 42 ամիս է:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երևանի ժամանակով):
Հայտամրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում և բոլոր
արժեշղթաներում ներգրավված ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված)
ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ:
Հայտադիմումները տեղադրված են Էկոնոմիկայի նախարարության
հայտարարությունների բաժնում սույն հղումով՝ https://mineconomy.am/page/1763