Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Արտաշավանի միջնակարգ դպրոցի տանիքը, վերանորոգվել են պատուհանները, տեղադրվում է արևային ջրատաքացուցիչ

05.02.2021

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հիմնանորոգվել է Արտաշավանի միջնակարգ դպրոցի տանիքը, վերանորոգվել են պատուհանները, տեղադրվում է արևային ջրատաքացուցիչ:
Աշխատանքների ընդհանուր արժեքը 18 մլն 141 հազար դրամ է, որը հատկացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը՝ ֆինանսական միջոցների նպատակային և բարեխիղճ տնօրինման արդյունքում գոյացած խնայողություններից:
Արդյունքում`
✅Հիմնանորոգվել է 1250քմ մակերեսով տանիք, որով ամբողջությամբ լուծվել է Արտաշավանի միջնակարգ դպրոցի տանիքի հարցը:
✅Վերանորոգվել են 144քմ ընդհանուր մակերեսով պատուհաններ, որի արդյունքում դպրոցն էլ ավելի տաք կլինի:
✅Տեղադրվում է արևային ջրատաքացուցիչ, որով դպրոցը կապահովվի տաք ջրով, միաժամանակ կկրճատվեն դպրոցի էլեկտրաէներգիայի ծախսերը:
Արտաշավանի միջնակարգ դպրոց են հաճախում Արտաշավան և Սաղմոսավան համայնքերի 126 աշակերտներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նախատեսվում է իրականացնել նաև դպրոցներին անհրաժեշտ գույքի ձեռքբերման ծրագիր:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են իրականացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմանված հսկողությունը՝ խնայված միջոցները դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավմանն ուղղելու նպատակով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-03-04 17:12:25