Նորություններ
Հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
28.01.2021
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմերի ուղեկցությամբ, այցելել են Կոմիտասի անվան զբոսայգի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների Աշտարակի Եղբայրական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Ներկաները Աշտարակի քաղաքային զբոսայգում հերոսների հիշատակը հավերժացնող կրակի մոտ և Եղբայրական պանթեոնում ամփոփված հայորդիների շիրիմներին ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպասկներ են տեղադրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: