Նորություններ
Մարզպետ Դավիթ Գևորգյանն Ապարանում մասնակցել է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը
31.12.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ
Դավիթ Գևորգյանն Ապարան համայնքում այսօր մասնակցել է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Ապարանի քաղաքային հրապարակում մատուցվել է հոգեհանգստի կարգ, կատարվել է մոմավառություն:
Այնուհետև մարզպետ Դավիթ Գևորգյանի, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի, զինվորականների, հոգևորականների ու համայնքի բնակիչների մասնակցությամբ ջահերով երթ է կազմակերպվել դեպի «Վերածնունդ» հուշահամալիր: Զոհված ապարանցիների պանթեոնում ներկաները մոմավառություն են կատարել՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենի հողի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն խաղաղության, հանուն մեր ապագայի իրենց կյանքը զոհաբերած անմահ հերոսների սուրբ հիշատակը մեր բոլորի սրտերում է:
Փառք ու պատիվ Հայոց բանակին: Հավերժ փառք զինվորին ու հերոսածին մայրերին:
Խոնարհվում ենք բոլոր զոհվածների հիշատակի ու նրանց ընտանիքների առջև:
Մանրամասները՝ տեսանյութում :