Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի 94 հանրակրթական դպրոցներում ընթանում են շինարարական 206 ծրագրեր

30.12.2020

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի 94 հանրակրթական դպրոցներում ընթանում են տանիքների, մարզադահլիճների, սանհանգույցների, դասասենյակների, միջանցքների վերանորոգման, ջեռուցման, ջրամատակարարման համակարգերի կառուցման, դռների, պատուհանների փոխարինման 206 ծրագրեր:
Աշակերտներին հարմարավետ կրթական պայմաններով ապահովելու այս ծրագրի մասին հայտնել էինք դեռևս սեպտեմբեր ամսին:
Դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավման ծրագրի արդյունքում վերանորոգվել է 40 սանհանգույց, հիմնանորոգվել և վերանորոգվել է ընդհանուր 7583ք/մ մակերեսով 28 դպրոցի տանիք, 59 ծրագրով` հին ու կոտրված շուրջ 200 դուռ և 400 պատուհան փոխարինվել են նորերով, 27 ծրագրով վերանորոգվել են դասասենյակներ ու մարզադահլիճներ, 37 ծրագրով ջեռուցման ապահովման (ջեռուցման համակարգերի կառուցում, գազամատակարարում, էլեկտրամատակարարման բարելավում), 15 ծրագրով ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի կառուցման և այլ շինարարական աշխատանքներ են իրականացվել:
Շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ շուրջ 300 մլն դրամը մարզպետարանը հատկացրել է ֆինանսական միջոցների նպատակային և բարեխիղճ տնօրինման արդյունքում գոյացած խնայողություններից:
Նմանօրինակ ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմաված հսկողությունը:
Առաջիկայում նախատեսվում է իրականացնել նաև դպրոցներին անհրաժեշտ գույքի ձեռքբերման ծրագիր:

Կից` ֆոտոռեպորտաժ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24