Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարգևներ է հանձնել «Անկախության երանգները» ֆոտոմրցույթի մրցանակակիրներին

28.12.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարգևներ է հանձնել «Անկախության երանգները» ֆոտոմրցույթի մրցանակակիրներին:
- Անձնական կորուստների ու ձեռքբերումների առումով եղել են բազմաթիվ լավ ու վատ տարիներ, սակայն անցնող տարին բոլորիս համար, առանց բացառության, ամենածանրն էր: Յուրաքանչյուրս ունենք հարազատի կամ ընկերոջ կորուստ:
Այս ֆոտոմրցույթն անցկացվել է դեռևս սեպտեմբեր ամսին, բայց դրա գաղափարը խիստ խորհրդանշական է նաև այժմ, քանի որ մասնակիցների լուսանկարներում անկախության վերաբերյալ պատկերացումն է ներկայացված: Պատահական չէ, որ հաղթող բոլոր լուսանկարներում երեխաներ են պատկերված: Ես ունեմ սկզբունք, որ մեր ամեն օրը, ամեն ժամը, ամեն գործը պետք է ուղղված լինեն գալիք սերունդներին լավ ու պայծառ ապագա ապահովելուն, և մենք մեր կյանքը պետք է ապրենք երեխայի ժպիտի պես մաքուր ու զուլալ, մեր հերոսների սխրանքին արժանի կերպով: Կրկին շնորհավորում եմ հաղթող մասնակիցներին, ի թիվս անձնական բազմաթիվ հաջողությունների, մաղթում եմ ամենակարևորը՝ ապրենք ազատ, անկախ, երջանիկ ու հզոր Հայաստանում,- ասաց մարզպետը:

✅Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Աշնակ համայնքի բնակիչ Իզաբելլա Շատոյանի՝ «Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդանիշերը կրող խարտյաշ տղան» լուսանկարը

✅Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ Էրիկ Կարապետյանի՝ «Անկախ Հայաստանի ազատ երեխաները» լուսանկարը

✅Երրորդ հորիզոնականը, ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում, զբաղեցրել է Օշական համայնքի Ավետիք Տեր-Պողոսյանի՝ «Հայոց բանակի սպան և ապագա զինվորը» լուսանկարը

Մրցանակակիրները խրախուսվել են հայրենական արտադրության ժամացույցներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52