Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել

16.12.2020

Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց, ՏԿԵ նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, ՖՎ համակարգեր տեղադրող ընկերության ներկայացուցիչների հետ շրջել է դպրոցում, ծանոթացել կայանի տեղադրման ծրագրի արդյունքներին:

Մաստարայի միջնակարգ դպրոցում տեղադրված 10կՎտ հզորության կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 15.000կՎտ*ժ, որն ամբողջությամբ կբավարարի դպրոցի էլեկտրաէներգիայի պահանջարկը և նախատեսվում է, որ դպրոցը տարեկան 675.000 դրամ կխնայի:

Ոլորտային մասնագետների հետ քննարկվել են մարզի այլ դպրոցներում ևս նմանատիպ կայանների տեղադրման հնարավորությունները, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ:
Այցի ավարտին դպրոցի անձնակազմի հետ քննարկվել են դպրոցի համակարգիչների և մարզադահլիճի անմխիթար վիճակի վերաբերյալ խնդիրները: Մարզպետը պատրաստակամություն է հայտնել կարճ ժամկետում լուծել մարզադահլիճի վերանորոգման և համակարգիչների խնդիրը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52