Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով Արագածոտնի մարզում բնակարանաշինություն է իրականացվում

07.12.2020

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Արագածոտնի մարզում բնակարանաշինություն է իրականացվում:

Կառավարությունն Արագածոտնի մարզին հատկացրել է շուրջ 225մլն դրամ: Այսկերպ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 124 բնակիչ կրկին կապրի իր սեփական տանիքի ներքո (ձեռք է բերվել 20 բնակարան, 1 կիսակառույց տան շինարարությունն ավարտին է հասցվել, հիմքից կառուցվում են բոլորովին նոր 6 սեփական տներ):

Ստեղծարար աշխատանքով մենք միասին ամոքելու ենք երկրաշարժի թողած սպիները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52