Նորություններ
Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է
07.12.2020

Այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցն է:
Մեր երկրին պատուհասած հուժկու երկրաշարժը ցնցեց ամենքին. ցնցվեցին մեր հողն ու մեր հոգիները, սակայն անցնցում մնաց մեր ժողովրդի ապրելու և արարելու կամքը: Տասնյակ հազարավոր մարդկային կյանքի կորստի, ավերված բնակավայրերի, սոցիալական ծանր վիճակի պայմաններում մեր ժողովուրդն իր մեջ ուժ գտավ կրկին ոտքի կանգնելու:
Խոնարհվում եմ ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի առջև: Լույս և հանգստություն՝ աղետին զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հոգիներին:
Խոնարհումով՝
ՀՀ Արագածոտնի մարզպետ
Դավիթ Գևորգյան