Տպել
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում է Մաստարա համայնքի մանկապարտեզի բակը, կառուցվում է խաղահրապարակ
02.12.2020
Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մանկապարտեզի արտաքին բարեկարգման աշխատանքներ:
❗ Նախատեսվում է բարեկարգել մանկապարտեզի 993.6քմ մակերեսով տարածքը.
✅կկառուցվի խաղահրապարակ,
✅կանաչապատ գոտի,
✅ճանապարհ:
Շահառուները համայնքի 2765 բնակիչներն են:
Ծրագրի արժեքը՝ շուրջ 19, 6 մլն դրամ, կառավարության համաֆինանսավորումը՝ 10,8 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 8,8 մլն դրամ։