Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

25.11.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հռիփսիմե Մուրադյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին:

Հռիփսիմե Մուրադյանը ներկայացրել է բարեգործական հիմնադրամի առաքելությունը, իրականացված սոցիալական, առողջապահական ծրագրերը, հայտնել Արագածոտնի մարզում գործունեություն ծավալելու և Արագածոտնի մարզպետարանի հետ համագործակցության պատրաստակամության մասին:

Քննարկվել է մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած անձանց սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից երկարաժամկետ աջակցություն տրամադրելու ծրագիրը: Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են շահառուների ընտրության ընդհանուր դրույթները և նշել, որ չափորոշիչները վերջնական հաստատելուց հետո կանցնեն գործնական քայլերի:

Հանդիպման ընթացքում մարզպետ Դավիթ Գևորգյանը խոսել է Արցախի Հանրապետությունից Արագածոտնի մարզ տեղափոխված բնակիչների, մարտական գործողությունների ընթացքում զոհվածների կամ վիրավորում ստացած անձանց ընտանիքների տարաբնույթ խնդիրների շուրջ: Նա, ըստ խմբերի, ներկայացրել է դրանց լուծման տարբերակները, արդեն իսկ գործարկվող պետական աջակցության ծրագրերը:   Կարևորելով սոցիալական աջակցության դերը, մարզպետն իր խոսքում ընդգծել է նաև իրավիճակից տուժած անձանց հոգեբանական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Մարզպետը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը և, Արագածոտնի մարզում ծրագրերի առավել թիրախային և նպատակային իրականացումը ապահովելու նպատակով, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է ակտիվորեն համագործակցել «ՍՕԱՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01