Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2020

Այսօր Ուսուցչի օրն է:

Թանկագի՛ն ուսուցիչներ, ցանկանում եմ շնորհավորել, երախտագիտության խոսքեր հղել ձեզ և խոնարհվել ձեր նվիրական առաքելության առջև:

Մեր հերոսներից սերնդեսերունդ փոխանցված հայրենսիրությունն ու քաջությունը բազմապատկվել է նաև ձեր բանիմաց ու նվիրված աշխատանքի շնորհիվ: Դուք սեփական օրինակով սերմանում եք, թե ինչպես է պետք ապրել հայրենիքին արժանի, ինչպես է պետք սիրել ու փայփայել հայրենիքը, ինչպես է պետք բռունցք դառնալ ու պաշտպանել հող հայրենին:

Այսօր մենք ականտես ենք, թե որքան նպատակասլաց ու անպարտ են ձեր երեկվա աշակերտները՝ մեր խիզախ զինվորները, ովքեր ավարտին են հասցնելու Անդրանիկի, Նժդեհի, Չաուշի, Մոնթեի, Թաթուլի, մեր մյուս հերոսների գործը և վերադառնալու են, որպեսզի համալրեն լավագույն գիտնականների, մանկավարժների, շինարարների, ինժեներների, բժիշկների, գործարարների շարքերը:

Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին են զինվորագրվել նաև բազմաթիվ մանկավարժներ, ովքեր անձնվիրաբար պայքարում են հանուն հայրենի հող ու ջրի պաշտպանության:

Շնորհակալ եմ, որ ձեր ամուսինները, զավակներն ու եղբայրներն ամուր են պահում առաջնագիծը, իսկ դուք վարպետորեն ու լավատեսությամբ իրականացնում եք թիկունքում ձեզ վստահված ծառայությունը:

Մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն և բազմաթիվ հաղթանակներ:

Ու թող ոչ ոք չտարակուսի. մենք, անկասկած, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14