Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեսանյութ՝ այս գիշեր Արագածոտնի մարզի կտրիճների հերթական խմբին սահման ճանապարհելու միջոցառումից:

29.09.2020

Միասնական ենք, կանք ու կլինենք…
Երկրում ռազմական դրություն հայտարարելու պահից 2 օր է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մեկնող խմբերի հոսքը չի դադարում. անընդհատ նորանոր խմբեր են կազմավորում ու մեկնում Արցախ:

Շատ ճիշտ էին ասում ներկաները, պահը էմոցիայի, հուզմունքի պակաս չունի: Հենց ինձ համար շատ ծանր է այսքան եղբոր ճանապարհել առաջնագիծ: Այստեղ կանգնած ամեն մեկին ես համարում եմ իմ հարազատ եղբայրը. ամեն մեկն իմ ախպերն է, մենք ընտանիք ենք: Մենք այսօր բռունցք ենք դարձել՝ գոյամարտի:
Թշնամին չի փոխվել, էլի ուզում է տիրանալ մեր տանը, տիրանալ մեր սուրբ հողին, և նույն կերպ՝ մենք մեր տնից գնալու տեղ չունենք, սա մեր տուն է, մեր հողն ու ջուրն է ու մենք տեղ չենք գնալու:

Մենք դպրոց ենք կառուցում, մեր այգին ենք մշակում, ծառ ենք տնկում: Մենք ուրիշինին երբեք չենք ուզել տիրանալ ու մի քանի օր առաջ էլ չէինք ուզում, բայց մենք ինչպես որ կառուցել գիտենք, դրանից ավելի լավ թշնամուն դաս տալ գիտենք, ու հիմա դաս են տալիս տղերքն առաջնագծում, ու դուք գնում եք նրանց հետևից:
Ես ձեր դուխին մեռնեմ, այ ձեր դուխն է թշնամուն ծնկի բերելու: Ես խոնարհվում եմ ձեր ընտանիքների առջև:

Ձեզ խաղաղություն, անփորձանք ծառայություն եմ մաղթում, տղե՛րք, դուք գնում եք Նժդեհի, Վազգենի, Մոնթեի, Հեթանոս Գագոյի գործը շարունակելու :

Գնում եք, բայց մի պայմանով՝ պակասած հետ չգաք, ոնց գնում եք, այդպես էլ հետ եք գալու:

Ձեր ցավը տանեմ… հանուն հաղթանակի….

Տեսանյութ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34