Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

21.09.2020

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ:

Սեպտեմբերի 21-ը համազգային հպարտության տոն է:

Ազատ ու անկախ երկրում ապրելու ժողովրդի կամքն ու վճռականությունը իրենց արտահայտումը գտան 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի արդյունքներում, երբ մի ողջ ժողովուրդ, երկրի լուսավոր ապագայի նկատմամբ հավատով ու հույսով, միաձայն «ԱՅՈ» ասաց անկախության հռչակմանը:

Անկախության հռչակումից հետո տարիների ընթացքում քիչ չեն եղել արտաքին ու ներքին խնդիրները, մարտահրավերներն ու դժվարին իրավիճակները, սակայն բոլոր դեպքերում դրանք հաղթահարվել են մեր միասնականության, վճռականության, ամուր կամքի, գիտելիքի ու աշխատասիրության և, իհարկե, անկախության կարևորագույն գաղափարի գիտակցության շնորհիվ։

Ցանկանում եմ, որ ամեն օրը սկսենք ու ավարտենք այն գիտակցումով, որ հայրենիքը սիրում են ոչ թե լոկ խոսքերով, այլ գործով՝ ազնիվ, արդար աշխատանքով, արարելով, բարիք ստեղծելով ու կառուցելով: Միայն այսկերպ մենք կկարողանանք ամրապնդել անկախությունը և իրագործել ավելի հզոր, զարգացած ու բարեկեցիկ երկիր կերտելու՝ սերունդների առջև ստանձնած պարտավորությունը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա՝ Անկախության տոնի առթիվ:

Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ամենօրյա սրտացավ աշխատանքով, միասնական ջանքերով, հաստատուն քայլերով դեպի ազատ, անկախ, երջանիկ ու հզոր Հայաստան ընթացող ՀՀ քաղաքացին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17