Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում խմելաջրի 2.5կմ երկարությամբ ջրատար է կառուցվում

17.09.2020

 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում խմելաջրի 2.5կմ երկարությամբ ջրատար է կառուցվում, որով համայնքի ևս 250 ընտանիք կապահովվի շուրջօրյա խմելու ջրով: Ջրատարի 980 մետր հատվածի կառուցումն ավարտվել է, որից շուրջ 100 ընտանիքի արդեն շուրջօրյա խմելու ջուր է մատակարարվում: Ընթանում են մյուս 1528 մետր հատվածի կառուցման աշխատանքները:

Ծրագրի արժեքը 33մլն 332 հազար դրամ է, որի 60%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 40%-ը կներդնի համայնքը: Ծրագրի ավարտից հետո Կաթնաղբուր համայնքն ամբողջությամբ ապահովված կլինի շուրջօրյա խմելու ջրով:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14