Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորանքը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ
14.09.2020
Թանկագի՛ն մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ 2020-2021թթ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Այսօր ուսումնական հաստատություններն իրենց դռները բացեցին հարազատ դարձած աշակերտների առջև:
Գիտեմ, որ ձեզանից շատերն անհամբերությամբ էին սպասում կրթական գործընթացի մեկնարկին, հատկապես նրանք, ովքեր այսօր առաջին անգամ են հաճախել կրթօջախ:
Բոլորին հաջողություններ եմ մաղթում: Վստահ եմ, որ արձակուրդների ընթացքում կուտակած եռանդն ու էներգիան օգտագործելու եք գիտելիքները հարստացնելու, դասագրքերում թաքնված գանձերը լիարժեք բացահայտելու համար:
Ցանկանում եմ, որ գիտելիքներ կուտակելու բարդ, բայց միաժամանակ հաճելի ճանապարհին լինեք աշխատասեր, դասերը սերտեք հետաքրքրությամբ և ցուցաբերեք բարձր առաջադիմություն:
Հ.Գ. Լուսանկարները՝ Արագածոտնի մարզպետարանի արխիվից: