Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի շուրջ 6.5կմ երկարությամբ ներհամայնքային փողոցներ, բազմաբնակարան շենքերի բակեր

09.09.2020

Արագածոտնի մարզում 2020թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են:

Լուսանկարներում պատկերված է Աշտարակ քաղաքի փողոցների վերանորոգման ընթացքը:
Այս տարի ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի շուրջ 6.5կմ երկարությամբ ներհամայնքային փողոցներ, բազմաբնակարան շենքերի բակեր.
✅Շիրազի փողոց
✅Գրիգոր Լուսավորիչ փողոց
✅Իսահակյան փողոց
✅Թաղիադյան փողոց
✅Տանձանոց թաղամաս 1 փողոց
✅Գետափնյա փողոց
✅Զորավար Սմբատի փողոց
✅Լինչի փողոց
✅Հեքիմյան փողոց
✅Չարենցի փողոց
✅Դատումյան փողոց /37 փողոց/
✅Սուրբ Սարգիս փողոցին հատվող N20 փողոց
✅Վարդգես Պետրոսյան 4 շենքի բակ
✅Ներսես Աշտարակեցու 78 շենքի բակ
✅Տիգրան Մեծի 40 շենքի բակ
✅Տիգրան Մեծի 21 շենքի բակ՝ հարակից ճանապարհով
✅Տիգրան Մեծի 28Ա շենքի բակ
✅Ա. Մանուկյան շենքի բակ՝ հարակից տարածքներով
✅Աշտարակի քաղաքային կամուրջ
✅Աշտարակի փոստի շենքի հարակից տարածք
✅Աշտարակ համայնքի գերեզմանատան արևելյան և արևմտյան մուտքերի ու միջնամասի ճանապարհահատված
Կկատարվեն նաև կենտրոնական փողոցների փոսային նորոգման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքներ:

Ծրագրի արժեքը 214մլն 230.2հազար դրամ է, որի 45%-ը ՀՀ կառավարության, 55%-ը Աշտարակ համայնքի ներդրումն է:

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Արագածոտնի մարզում այս տարի կվերանորոգվեն ավելի քան 42կմ երկարությամբ շուրջ 113 ներհամայնքային ճանապարհներ, որոնց ընթացքի մասին կներկայացնենք հաջորդիվ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 17:47:00