Նորություններ
«Անկախության երանգները» լուսանկարչական մրցույթ
08.09.2020

Անկախության տոնին ընդառաջ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է «Անկախության երանգները» խորագրով ֆոտոմրցույթ:
✔️Մրցույթին մասնակցության պայմաններն են
-Լուսանկարները պետք է լինեն թեմատիկ, ներկայացնեն հեղինակի պատկերացումները ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ վերաբերյալ:
-Լուսանկարը պետք է արված լինի անմիջապես մասնակցի կողմից և նախկինում հրապարակված չլինի։ Արգելվում է ներկայացնել լուսանկար, որի հեղինակային իրավունքը պատկանում է այլ կազմակերպության կամ անձի։
✔️Լուսանկարի հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել նկարի համառոտ վերլուծությունը (բնութագիր) /առավելագույնը կես էջ/։
✔️Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ լուսանկար։
✔️Մրցույթին կարող եք ներկայացնել թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարներ:
✔️Մրցույթի մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա։
✔️Ֆոտոմրցույթի մասնակիցների լուսանկարները կտեղադրվեն Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
✔️Սահմանված է 3 մրցանակային տեղ՝
-Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող լուսանկարները կընտրվեն մրցութային հանձնաժողովի կողմից
-Երրորդ հորիզոնականը կզբաղեցնի ֆեյսբուքյան քվեարկությամբ առավել շատ հավանության (like/reaction) արժանացած լուսանկարը:
✔️Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և նվերներով։
✔️Ֆոտոմրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ սեպտեմբերի 14-ը ներառյալ aragatsotn.press@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մեկ լուսանկար՝ թեմա դաշտում նշելով «Անկախության երանգները» ֆոտոմրցույթ։
Տեքստային մասում անհրաժեշտ է մուտքագրել մասնակցի տվյալները անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար։
‼️Հեղինակային իրավունքներ. լուսանկարը ներկայացնողն ինքն է կրում համապատասխան լուսանկարում օգտագործված անձանց կերպարը, ինչպես նաև երրորդ անձանց հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործությունների ապօրինի օգտագործումից բխող բոլոր իրավական հետևանքները:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 0232 - 3-38-70 հեռախոսահամարով ։
Բոլորին հաջողություն ենք մաղթում։