Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աչքի անվճար զննումներ 18 տարեկանից բարձր բնակչության համար

07.09.2020

2020 թ. սեպտեմբերի 11–ից 18-ը Աշտարակի պոլիկլինիկայում իրականացվելու են աչքի անվճար հետազոտություններ, ներառյալ՝
• նախնական ախտորոշում,
• անհրաժեշտության դեպքում՝ ուղեգիր Աչքի շարժական հիվանդանոց,
• անվճար վիրահատություն (սոցիալապես անապահով խմբերի համար),
• լազերային բուժում,
• ակնոցների դուրս գրում` 18 տարեկանից բարձր բնակչության համար
•ակնոցների տրամադրում` սոցիալապես անապահով խմբերի համար (18 տարեկանից բարձր) ՝ առկայության դեպքում:

Ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով ՝ (093) 56 47 09, (099) 23 81 89
կամ պոլիկլինիկայի ակնաբույժի բուժքրոջ մոտ ժ. 9:30-11:00:
Առանց գրանցման եկող բնակիչները կստուգվեն ժամը 16:00-ից մինչև 17:00:

Ստուգման գալիս պետք է ներկայացնել
• անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր և սոցքարտ),
•պետպատվերի արտոնության իրավունքը վավերացնող փաստաթուղթ՝ առկայության դեպքում:

Ստուգման անպայման պետք է գան
• շաքարային դիաբետ ունեցող անձինք
•35-68 տարեկան անձինք, ովքեր ըստ Համաշխարհային Բանկի կողմից իրականացված հետազոտության գտնվում են շաքարային դիաբետի ռիսկային խմբում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն կամ Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ (հեռ.՝ 010 55 90 68):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14