Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքն ու գավիթը կվերականգնվեն

07.09.2020

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ և Հարթավան բնակավայրերի միջնամասում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքն ու գավիթը կվերականգնվեն:

Այս առիթով կազմակերպված եկեղեցական արարողությանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ծրագրի բարերար Նորայր Մարտիրոսյանը, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը և այլ հյուրեր:

Աստվածընկալ վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է, գտնվում է Քասախ գետի կիրճի աջակողմյան բլրի վրա։ Թվագրվում է 4-րդ դարի, կառուցապատվել է 4-13-րդ դարերում։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից և գավթից: Անվանումն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։

Վերականգնման աշխատանքներն, ըստ նախատեսվածի, կտևեն 3 տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 17:52:22