Նորություններ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնագիտական տոնի առթիվ պատվոգրեր է հանձնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին
04.09.2020
Սեպտեմբերի 4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մասնագիտական տոնի առթիվ ընդունել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Դմիտրի Պետրոսյանին և մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին:
Բարեխիղճ աշխատանքի համար Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարտվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատակիցների:
Մարզպետը շնորհավորել, ապա շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման գործում իրենց ներդրումն ունեցող աշխատակիցներին.
-Ձեր ամենօրյա 24 ժամվա աշխատանքի շնորհիվ մեր հասարակությունն իրեն զգում է ապահով և ցանկացած արտակարգ իրավիճակում գիտի, որ իր կողքին կանգնած է պետությունը՝ ի դեմս ձեզ: Բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ ես անձամբ եմ ականատես եղել, թե դուք ինչպիսի նվիրումով եք կատարում ձեր աշխատանքը: Ծառայության բերումով դուք հայտնվում եք ամենաթեժ ու ամենավտանգավոր տեղերում, և միայն գովասանքի է արժանի այն բարդ ու պատասխանատու աշխատանքը, որը կատարում եք դուք, սիրելի՛ փրկարարներ: Վերջին 2 տարիների ընթացքում ակնհայտ են արտակարգ իրավիճակների ոլորտում իրականացված դրական փոփոխությունները, որոնք վստահ եմ, որ ինքներդ էլ զգում եք, և այդ բարեփոխումները շարունակական են լինելու: Կրկին շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում,-ասաց մարզպետը:
Հանդիպմանը ներկա էին նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: