Նորություններ
Հիմնանորոգվում է Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ ավտոճանապարհի 3.9 կմ հատվածը
04.09.2020
ՀՀ Արագածոտնի մարզով անցնող Տ-1-39, (Մ-19) Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ (Տ-1-17) ավտոճանապարհի 3.9 կմ հատվածում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։
Հիմնանորոգման շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 322 500 000 ՀՀ դրամ։