Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում է «Արագածավանի առողջության կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքը

03.09.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում բարեկարգվում է «Արագածավանի առողջության կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքը:

Արագածավան, Գետափ բնակավայրերի և Թլիկ համայնքի 6500 բնակչի սպասարկող բուժհաստատությունում շուրջ 20 տարի նորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Այս տարվա սուբվենցիոն ծրագրով կենտրոնի առաջին հարկն է վերանորոգում, շենքը գազիֆիկացվել է, կառուցվել է ջեռուցման համակարգ, հին պատուհաններն և մուտքի դուռը փոխարինվել են նորերով: Ծրագրի ընդհանուր արժեքը 5մլն 830հազար դրամ է, որի 35%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորել, 65%-ը ներդրել է համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:40:09