Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում
02.09.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ կկառուցվի:
Լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 5 փողոցով, տեղադրվելու են շուրջ 40 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Նորակառույց ցանցի երկարությունը կկազմի 1.2կմ: Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը 60%-ով լուսավորված կլինի: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: