Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
01.09.2020

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Սեպտեմբերի 1-ը գիտելիքի կարևորությունը ընդգծելու և ուսման հանդեպ ձգտումը վերահաստատելու լավագույն առիթ է: Հայաստանում մարդը գնահատվում է իր գիտելիքներով, աշխատասիրությամբ, մասնագիտական որակներով: Մեր երկրում կիրթ մարդը մշտապես հասարակության զարդն է եղել:
Խաղահրապարակները փոխարինելով աշակերտական նստարաններով, ամառային հանգիստը՝ ուսանողական լսարաններով, նոր ուսումնական տարում նոր հնարավորություններ ու դռներ են բացվում գիտելիքների հարստացման համար:
Դարեր շարունակ հայի միտքը գիտական բացառիկ արժեքներ է կերտել, և այսօր էլ Հայաստանն աշխարհին ճանաչելի է կրթության և գիտության տարբեր ճյուղերի բացառիկ նվաճումներով, նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած թռիչքային առաջընթացով:
Կրթության ոլորտի սիրելի՛ նվիրյալներ, թանկագի՛ն մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, կրկին շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Ցանկանում եմ, որ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեն մեր երկրի շարունակական զարգացման նպատակին: Մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: