Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաստարա համայնքում 55մլն 115 հազար դրամ ընդհանուր արժեքի 4 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

28.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մաստարա համայնքում 55մլն 115 հազար դրամ ընդհանուր արժեքի 4 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի:

Գազիֆիկացում
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մաստարա համայնքում գազի ներքին ցանց կկառուցվի: Նորակառույց 2կմ երկարությամբ գազատարն անցնելու է համայնքի 5 փողոցներով և փակուղիներով: Աշխատանքների ավարտից հետո համայնքի ևս 40 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:Արդյունքում՝ համայնքը գրեթե ամբողջությամբ գազիֆիկացված կլինի: Ծրագրի արժեքի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:

Խմելաջրի ներքին ցանցի ջրաչափական դիտահորերի կառուցում
Սուբվենցիոն ծրագրով Մաստարա համայնքի 14 փողոցներում, նրբանցքներում և փակուղիներում խմելու ջրի ներքին ցանցի ջրաչափական դիտահորեր կկառուցվեն: Աշխատանքների ավարտից հետո 130 ընտանիքներ կունենան նոր ջրաչափեր՝ իրենց դիտահորերով: Ծրագրի արժեքի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45% կներդնի համայնքը:

Մանկապարտեզի բակի բարեկարգում
Սուբվենցիոն ծրագրով կբարեկարգվի Մաստարա համայնքի մանկապարտեզի բակը. կկառուցվեն անցուղիներ, կտեղադրվեն տաղավարներ, նստարաններ և կարուսելներ: Աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզ հաճախող 70 երեխպաների առօրյան հնարավոր կլինի կազմակերպել մանկապարտեզի բարեկարգ ու հարմարավետ բակում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:

Լուսավորության համակարգի կառուցում
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կընդլայնվի Մաստարա համայնքի լուսավորության համակարգը: Նորակառույց 3կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 7 փողոցներով, նրբանցքներով և փակուղիներով: Տեղադրվելու են 93 նոր սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը շուրջ 70%-ով լուսավորված կլինի: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01